Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անուշ Պողոսյանը՝ բժշկական կենտրոնների տնօրենների ազատման շքերթի մասին
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը համացանցում տեսանյութ է տարածել, որում անդրադառնում է առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցների, բժշկական կենտրոնների տնօրենի ազատման շքերթին։
«Ինչպես հիշում ենք, ամսվա սկզբին շքերթը բացեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները։ Տնօրեններին ազատեցին մեծ լիրիկայով, մեդալներ, ֆիլմեր ցուցադրեցին և այլն։ Նախարարը փաստեց, որ սրանք այն եզակի տնօրեններից էին, որոնք նոր մշակույթ մտցրեցին մեր առողջապահական համակարգում։ Բայց այդպես էլ չհասկացանք՝ ինչու այս լավագույն, ըստ նախարարի, տնօրենները ազատվեցին աշխատանքից և շատ արագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն նշանակվեց Նարեկ Զեյնալյանը։ Նարեկ Զեյնալյանը Ազգային ժողովի Առողջապահության հանձնաժողովի նախագահն էր ։Իր աշխատանքով առանձնապես աչքի չէր ընկնում՝ օրենսդրական նախաձեռնություններ և այլն»։
Նա անդրադարձավ նաև իրենց կողմից ներկայացված հյուսվածքների հետազոտությունների հետ կապված օրենսդրական փոփոխության առաջարկին, որը մերժվել էր Առողջապահության նախարարության կողմից։
«Առողջապահության նախարարությունը մեզ գրել էր, որ դա չի արվի, որովհետև օրենսդրորեն սխալ է։ Բայց մեր գրածը տարել դրել էր Զեյնալյանին դեմը և ասել էր՝ խնդրում եմ՝ սա մտցրեք որպես օրենսդրական փոփոխություն։ Եվ ի՞նչն էր հետաքրքիր, որ հենց Ազգային ժողովում պատգամավորներից մեկը հարցրեց, ասում է՝ ի՞նչը փոխվեց, որովհետև է գոնե ինտուզիազմ ունենայիք ատամի օրինակը փոխեիք։ Մենք էդ գրության մեջ օրինակով բերել ենք հենց ատամի հյուսվածքաբանական հետազոտության օրինակը։Այդ մասին կա դրված է իմ ֆեյսբուքյան էջում, հետաքրքրվողները կարող են նայել»,- ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ հաջորդ ազատումը՝ նարկոլոգիայի կախվածությունների բուժման ազգային կենտրոնից, չուշացավ։
«Գրել էի՝ հաջորդ ֆիլմը տեսնելու ենք Նարկոլոգիայի կախվածությունների բուժման ազգային կենտրոնից, չուշացրեց իրեն, որովհետև Սուրեն Նազինյանը ևս հայտարարեց, որ առողջապահության նախարարը է իր հետ պայմանագիր չի կնքել, չի շարունակելու իր հետ աշխատել։ Սուրեն Նազինյանի հեռացման տեքստը, էլի շատ, էդպես, «ազգափրկող» տեքստ էր ։Եվ այս ֆոնի վրա նշանակում եղավ՝ նշանակվեց Ինֆեկցիոն հիվանդանոցների ազգային կենտրոնի տնօրենը, որը որ մի հետաքրքիր կերպար էր»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։